Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:33

Գնել Սանոսյանը հերքում է Գեղամասար համայնքի ղեկավարի հայտարարությունը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը հերքում է, թե Սանոսյանը Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին ասել է՝ «Ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես»։

Սոնա Հարությունյանը Facebook-ի էջում պարզաբանում է տարածել․

«Համայնքապետի պնդումները բացարձակ իրականությանը չեն համապատասխանում։ Համայնքապետի ու Գնել Սանոսյանի միջև զրույց եղել է 2019 թվականին, երբ Սանոսյանը զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Նշված ժամանակահատվածում համայնքապետի կողմից հարկերի հավաքագրումը շատ ցածր է եղել։ Սանոսյանն Ավետյանին պարզապես բարեկամական խորհուրդ է տվել զբաղվել իր պարտականություններով՝ կա՛մ հարկերը հավաքագրել, կա՛մ պայմանագրերը խզել, կա՛մ դիմել ԴԱՀԿ՝ ինչպես օրենքն է պահանջում, այլապես համայնքապետի վարքագիծը կարող է դիտվել որպես անգործություն և օրենքի հետ խնդիրներ կառաջանան»,- գրել է նա։

Ինչ վերաբերում է համայնքապետի այն պնդումներին, թե խոշորացվող համայնքների բնակիչների կարծիքը հաշվի չի առնվում, ապա նախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է, որ այն ևս իրականությանը չի համապատասխանում։

Գնել Սանոսյանի խոսնակը նշել է, որ խոշորացվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ Նախկինում էլ, ներկայում էլ նախարարության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների մեր գործընկերներն ամենօրյա ռեժիմով խոշորացվող տարբեր համայնքներում հանդիպումներ են ունենում, լսում ժողովրդի առաջարկությունները, կարծիքները։

Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման դեմ բողոքող Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել էին Սոթք- Վարդենիս ճանապարհը։ Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները չեն ուզում միավորվել Վարդենիս համայնքին և պահանջում են չեղարկել կառավարության որոշումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+