Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:27

Արցախ մեկնելու փոխարեն Ձեզ և ՔՊ-ի ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում․ Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակին չգնաց Արցախ։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Փոխարենը Ձեզ և ՔՊ-ի ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում ուրախ ժամանց անցկացնելիս։ Պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝  շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա։ Արդյոք Արցախ չմեկնելու պատճառն Ալիևի արգելքն ու գերի ընկնելու վա՞խն է, թե՞ կան այլ պատճառներ»,- Մանուկյանը հարցրեց Ալեն Սիմոնյանին։

ԱԺ նախագահն էլ արձագանքեց, որ Արցախ մեկնել է պատվիրակություն, որը եղել է բավականին ներկայացուցչական։

«Դրա հետ կապված այլ մեկնաբանություն չեմ անի։ Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին և ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»,- պատասխանեց նա։

Հիշեցնենք, որ Արցախի անկախության օրը ՀՀ բարձր ղեկավարությունից ոչ ոք Արցախ չի մեկնել։ Արցախ մեկնել է միայն ԱԺ պատվիրակություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+