Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:57

ABBA-ն նոր երգեր է թողարկել. երկրպագուներին սպասում են «Abba Voyage» ալբոմը և «թվային հյուրախաղեր»

Լեգենդար շվեդական ABBA փոփ-խումբը թողարկել է վերջին 40 տարվա ընթացքում առաջին երկու նոր երգերը։ Երաժիշտները համացանցում ներկայացրել են «I Still Have Faith in You» («Ես դեռ հավատում եմ քեզ») դաշնամուրային բալլադը. այն ուղեկցվում է տեսահոլովակով, որտեղ նոր երաժշտությունն ուղեկցում է ABBA-ի ելույթների հին կադրերին:

Շվեդական փոփ-քառյակի «Abba Voyage» անվանումով նոր ալբոմը կթողարկվի նոյեմբերի 5-ին, իսկ այնուհետև տեղի կունենան «հոլոգրաֆիկ հյուրախաղերը», որտեղ մենակատարների վիրտուալ պատկերները «ելույթ կունենան» 10 երաժիշտներից բաղկացած խմբի ուղեկցությամբ:

Երկրորդ կոմպոզիցիան, որը հանրությանը ներկայացվել է հինգշաբթի օրը, կոչվում է «Don’t Shut Me Down»։ Ընդհանուր առմամբ, ABBA-ի նոր ալբոմում կլինի տասը երգ։
https://www.youtube.com/watch?v=hWGWFa3jznI&feature=emb_title

ABBA-ի երաժիշտները պատմել են, որ որոշել են ձայնագրել նոր ստեղծագործություններ, երբ աշխատել են բեմական ներկայացման վրա։ «Սկզբում մենք ունեինք ընդամենը երկու երգ, բայց հետո մենք մտածեցինք, որ, հավանաբար, արժե մի քանիսն էլ անել»,- ասում է Բեննի Անդերսոնը: Նոր ալբոմը նա նկարագրում է այսպես. «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք մեր տարիքում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+