Խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և «Հայաստան» դաշինքը շարունակում են ներկայացնել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ ՔՊ-ն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը նախորդ գումարման խորհրդարանում ևս զբաղեցրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի թեկնածությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







