«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Սահմանադրական դատարանում կվիճարկեն ԱԺ նախագահի ընտրության արդյունքները:
Ազգային ժողովի օգոստոսի 3-ի նիստում այս առնչությամբ հայտարարությամբ հանդես են եկել նշված դաշինքների ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը և Հայկ Մամիջանյանը
Մինասյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը գտնվում է կալանքի տակ և զրկված է եղել նիստին որպես ԱԺ նախագահի թեկնածու մասնակցելու հնարավորությունից։ Հաշվի առնելով նշվածը՝ խմբակցությունն իրեն իրավունք է վերապահել դիմել Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







