Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:44

Հայկական մեդիայում ստեղծվող վակուումը տեղեկատվական անվտանգության սպառնալիք է ստեղծում․ Աբրահամյան

Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնում են, որ հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:

Սահմանագծին, երեկ, օրվա երկրորդ կեսին գրանցված լարվածության հետ կապված ՀՀ ՊՆ-ն միայն 18.00-ի կողմերը տեղեկատվություն փոխանցվեց, իսկ ավելի ուշ, սահմանագծի տարբեր հատվածներից, տարբեր աղբյուրներով եկող լուրերին հարկ համարեց արձագանքել միայն այսօր։
Սա այն պարագայում, որ իրավիճակը բավականին անորոշ էր, տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ ադրբեջանական, եկող տեղեկատվությունը՝ հակասական։

Տեղեկատվական անվտանգության ապահովման տեսանկյունից օպերատիվության խնդիրը նոր անվտանգային ռիսկեր է ստեղծում, ինչն այս խնդրով զբաղվող կառույցներում կա՛մ չեն գիտակցում, կա՛մ անգործության են մատնված։

Հարցն ադրբեջանական կայքերին կամ լուրերին արձագանքելը չէ, դա ոչ միշտ է նպատակահարմար, սակայն հայկական մեդիա դաշտում ստեղծվող վակուումը, որն ուղեկցվում է Ադրբեջանից հնչող բախումների սպառնալիքներով, տեղեկատվական անվտանգության սպառնալիք է ստեղծում։
Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այնպես էլ այս, տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող կառույցներն այս հասկացության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իշխանության վերին էշելոններից ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձանց մեկուսացնելու խնդիր կա և ակտիվանում են դրա շրջանակներում, այն էլ ոչ ընդունելի նպատակներով և մեթոդներով։

Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց և դրա ապահովման ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+