Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը Ալմելոյի իր գործընկերոջ` Այրեն Խերիտցնի հետ ստորագրեցին Էջմիածին ու Ալմելո քաղաքաների միջեւ համագործակցության փոխհամաձայնության հուշագիր: Այս մասին հայտնել է Էջմիածնի քաղաքապետարանը:
Հուշագիրը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջեւ փոխշահավետ բարեկամական համագործակցությունը մի շարք ոլորտներում` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ եւ այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







