Մենք պատերազմ չենք ուզում, մենք պատերազմ չենք փորձում հրահրել։ Այս մասին հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Բայց մենք նաև չենք ասում, որ կարող է գլուխներս կախենք, մեջքներս ծռենք ու կզենք թշնամու դիմաց։ Եթե թշնամին եկել է մեզ սպանելու, առաջինը մենք պետք է նրան սպանենք։
Իսկ թուրքի, ադրբեջանցու պահվածքը վերջին պատերազմից հետո ցույց տվեց պարզ մի բան՝ 15 թվականի թուրքի յաթաղանը փոխարինվել է 2020 թվականի բայրաքթարներով»,- ասաց Վանեցյանը։
Ըստ գործչի՝ ադրբեջանցիներն իրենց շատ լկտի են պահում և դա չպետք է մնա անպատասխան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







