Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:11

ԱԱԾ նախկին պետի ու Արսեն Թորոսյանի հեռակա «փոխհրաձգությունը» պատերազմական օրերի միջադեպի հետ կապված

«Լրագրողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանն անդրադարձել է պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված իմ բարձացրած խնդրին ու իրեն թույլ տվել անվայել արտահայտություն»,- այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ Միքայել Համբարձումյանը, տեղեկացնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միության ֆեյսբուքյան էջը։

«Ազգային անվտանգության բարձրաստիճան սպայիս ու առհասարակ քաղաքացուս մարդկային ու բարոյական նկարագիրն ինձ թույլ չի տալիս իջնել շարքային զազրախոսի իր մակարդակին։ Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երևան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ Երևանում նստած հետազոտություն անցկացնեին։

Նրա պատկերացմամբ փաստորեն ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին թե որտեղի՞ց, ի՞նչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին։ Ես հասկանում եմ, թե ինչու է նա մտածում, որ այդ գործն էլ պետք է բարձվեր մեր աշխատակիցների վրա՝ չէ՞ որ շատերի փոխարեն մեր տղաների ուժերով էին գիշեր-ցերեկ Արցախին մատակարարվում անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային միջոցներ, զենք, ռազմամթերք, սարքավորումներ, վրաններ, ընդհուպ հացի արտադրության վառարաններ, դիզելային շարժիչներ և այլն։

Պարզ է, որ նշյալ պաշտոնյայի կողմից այսկերպ էլ կազմակերպվել է համավարակի դեմ պայքարը։ Նման «փայլուն» աշխատանքի արդյունքում, զարմանում եմ, որ առ այսօր չեք արժանացել Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Իսկ գուցե և արժանացել ե՞ք ու պարզապես գաղտնի՞ եք պահում։

Ուզում եմ պարզապես ձեզ հուշել, որ ազգային անվտանգության ծառայությունում ցանկացած փաստի հիմքերը գիտեն պահպանել»,- նշել է Համբարձումյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+