Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+8°
  • Կապան+6°
  • Սևան+3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:55

Հայաստանի իշխանությունները մոլորեցնում են ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան

Մեկ կարևոր հանգամանք էլ կա, որ պետք է հաշվի առնենք, երբ խոսում ենք իշխանությունների՝ ՀՀ սահմանն անպաշտպան պահելու մասին։

Տեսեք, թե ինչ են ասում վարչապետը, ԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը։

Սրանց խոսքերով, սահմանի անհրաժեշտ ինժեներական /ամրաշինական/ կահավորման աշխատանքները չեն իրականացվել, որովհետև եղանակային պայմանները թույլ չի տվել։

Փաստորեն, եղանակը Ադրբեջանին ընդհանրապես չի խանգարել, իսկ մեզ համար անհաղթահարելի խնդիրներ են առաջացրել։ 

Այս մասին հայտնել է «Հենակետ» ակումբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Սա այն դեպքում, որ Սև լճի, Իշխանասարի կամ մյուս հատվածներ հասնելու համար ադրբեջանական զորքերը մի քանի հարյուր կմ երթ են իրականացրել։

Պատկերավոր ասած, տեսեք, թե մեր զորամիավորումների, զորամասերի համար ինչ հեռավորության վրա են Սև լիճը, Կութը կամ Վերին Շորժան ու նույնը համեմատեք Ադրբեջանի համար։

Ադրբեջանական զորքը Իշխանասար հասնելու համար Ջրականից (նախկին Ջեբրայիլ) պետք է մուտք գործեր Արցախ, անցներ Արաքսի ափամերձ հատվածներով, Կովսականի (նախկին Զանգելան), Բերձորի համայնքներով ու դրանց հարակից տեղանքով, հասնեին Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված, ապա բարձրանար լեռներ։

Նույնը Քարվաճառ հասնելու համար պետք է անցնեին Օմարի լեռնանցքի դժվարամատչելի ճանապարհով և հասնեին Քարվաճառ, ապա նրա հարակից բարձունքներ ու սարեր։

Ամոթի, պատվի, արժանապատվության, բարոյականության զրոյական վիճակով էլ ուզում են մարդկանց մոլորեցնել ու ընտրությունների մասնակցել»,- գրել է Աբրահամյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+