Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:42

Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստան կամ Ադրբեջան

Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան։ Ի՞նչ է սա նշանակում՝ պարզաբանել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը.

«-Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:

— 44-օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:

— Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:

— Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:

— Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:

— Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ»:

Հիշեցնենք, որ համապատասխան հայտարարության տեքստը տեղադրվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, սակայն նախազգուշացումը վերաբերում է նաև սահմանային լարվածությանը:

Մասնավորապես, խստորեն խորհուրդ է տրվում չայցելել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը ներկայումս ի վիճակի չէ անվտանգության միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղ այցելող իր քաղաքացիների համար:

Նմանատիպ տեքստ տեղադրվել է Ադրբեջանի մասով, բայց մեկ էական տարբերությամբ՝ նշված է ահաբեկչության սպառնալիքն այս երկրում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+