Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 08:57

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից ահաբեկիչների ներգրավումն Արցախում

Մեկնարկել է Եվրախորհրդարանի հերթական լիագումար նիստը։ Օրակարգային հարցերի շարքում եղել է նաև Թուրքիայի վերաբերյալ նոր զեկույցը։ Եվրախորհրդարանականները քննադել են Թուրքիայի կառավարությանը՝ եվրոպական արժեքներից և չափանիշներից հեռանալու համար, մասնավորապես, ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ոլորտում եվրախորհրդարանից հայտնում է Հանրային ՀԸ մեկնաբանը:

Օրակարգում էին նաև Թուրքիայի անօրինական գործողություններն Արևելյան Միջերկրական ծովում, ինչպես նաև ներգրավումը Սիրիայում, Լիբիայում և Ադրբեջանում։ Վերջին տարիների ամենաքննադատ զեկույցը Թուրքիայի վերաբերյալ՝ այս խոսքերով սկսեց իր ելույթը զեկուցող Նաչո Սանչեսը։

Նաչո Սանչես, ԵԽ պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող — Իմ կարծիքով՝ այս երկրի զեկույցի բարդ գործը հանձն առնելն իսկական պատիժ է։ Թուրքիան պետք է օր առաջ փոխի իր հակաեվրոպական հռետորաբանությունը։ Նախագահական համակարգը, որով էրդողանի իշխանությունն այդ երկիրը կառավարում է, խոսքի որևէ իրավունք չի թողնում խորհրդարանին։ Ավելին, չնչին քննադատությունն անգամ չեն հանդուրժում, ինչն էլ հանգեցնում է մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների մտահոգիչ հետընթացի։

Երեսուն էջանոց զեկույցում կարևորություն է տրվել ու հատուկ անդրադարձ արվել նաև Թուրքիայի տարածաշրջանային հակամարտություններում ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարելը, ռազմական գործողություններին սատարելը։

«Եվրոպայի խորհրդարանը դատապարտում է փաստը, որ բռնությունը դադարեցնելու կոչերի և խաղաղ բանակցությունները վերսկսելու ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի աջակցելու փոխարեն Թուրքիան որոշեց անվերապահորեն հրահրել և աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում դիմելով սադրիչ հռետորաբանության, դրանով իսկ թեժացնելով լարվածությունը` դրանք նվազեցնելու փոխարեն:

Խորհրդարանը դատապարտում է օտարերկրյա զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչպես հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և Թուրքիային կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից և հռետորաբանությունից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև աջակցել միջազգային երկխոսությանը և խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»:

Եվրախորհրդարանականները միաբերան նշեցին հետընթացի մասին և հիշեցրին, որ որքան էլ Թուրքիան ռազմավարական կարևոր գործընկեր և անդամակցության թեկնածու լինի, դա չի փոխում այն, որ այդ երկիրը մարդու իրավունքները չի հարգում, ավելին՝ օրեցօր ավելի է հեռանում արևմտյան արժեքներից։ Եվրապատգամավորները կոչ արեցին դադարեցնել Էրդողանի խաղը խաղալ։

Միքայել Գալեր, ԵԽ պատգամավոր, Գերմանիա — Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի արածը տեսանք, բանակցությունները պետք է դադարեցնել պաշտոնապես:

Մարիա Արենա, ԵԽ պատգամավոր, Մարդու իրավունքների ենթահանձնախմբի նախագահ — Ինչի՞ մասին ենք խոսում կամ ո՞ւմ շահին ենք ծառայում, երբ արդեն որերորդ գագաթնաժողովն է՝ Թուրքիայի վերաբերյալ որոշումներն ավարտվում են վերջինին դրական օրակարգ առաջարկելով։ Պետք է հասկանաք, որ դա չի աշխատում, և եթե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է նախապայման ունենան, ապա այդ միակ նախապայմանը մարդու իրավունքներն են։

Զեկույցը ԵՄ-ին կոչ է անում չշփոթել Թուրքիային իր ներկայիս կառավարության քաղաքականության հետ: Պատգամավորներն ընդգծում են, որ Միությունը պետք է շարունակի աջակցել Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը՝ ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը պաշտպանելու և խթանելու նպատակով:

Ըստ խորհրդարանականների՝ պետք է նաև հաշվի առնել ընդհանուր առմամբ թուրքական հասարակության ուժեղ եվրոպական կողմնորոշումը և եվրոպական ինքնությունը: Այդուամենայնիվ, եվրախորհրդարանականներից շատերը հիշեցրեցին, որ Թուրքիայի կողմից կամ նրա աջակցությամբ վերջին շրջանում ռմբակոծվել ու շարունակում են ռմբակոծվել հայերը, քրդերը և այլոք: Պատգամավորները չվարանեցին կոչ անել պաշտոնապես դադարեցնել անդամակցության գործընթացը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+