Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 08:55

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում ներկայացրեց ՀԱՊԿ-ի հետագա քայլերի հաջորդականությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են սպասվում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին դիմելուց հետո։

«Նամակը ստանալուց մեկ օրվա ընթացքում նախագահող երկրի ղեկավարի հանձնարարականով մշտական խորհրդի նիստ է հրավիրվում։ Գիտեք, որ մշտական խորհրդում պետությունների լիազոր ներկայացուցիչներն են։ Բացի մշտական խորհրդի նիստից, եռօրյա ժամկետում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն, արտաքին գործերի նախարարների կոմիտեն, ինչպես նաև Պաշտպանության նախարարների կոմիտեն սկսում են աշխատանքներ իրավիճակը գնահատելու համար։ Տեղեկացնեմ, որ և ՀՀ պաշտպանության նախարարը, և Արտաքին գործերի նախարարը, և ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, նախնական աշխատանքներ այս ուղղությամբ իրականացնում ենք։ Խոսել ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, ներկայացրել ենք իրավիճակը, նաև Արտգործնախարարը և Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Եվ կարող ենք ասել, որ նախնական նախապատրաստական աշխատանքները սկսել ենք, որպեսզի եռօրյա ժամանակում մեր կոմիտեները կարողանան ընդհանուր իրավիճակի վերաբերյալ գնահատական տալ»,- ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նշեց, որ եռօրյա ժամկետում կոմիտեները ընդհանուր գնահատական կտան իրավիճակին և ըստ այդ գնահատականի ՀԱՊԿ խորհրդի նիստ կհրավիրվի։ Ապա ասաց, որ ՀԱՊԿ խորհրդի նիստը պարտադիր չի, եթե այս երեք կոմիտեները եզրակացություններ են ներկայացնում և իրավիճակի որոշակի լուծումներ է լինում։ Այս դեպքում կարող է և ՀԱՊԿ խորհրդի նիստ չկայանալ։ Բայց եթե իրավիճակը այնպես զարգանա, որ անհրաժեշտություն լինի, ապա ՀԱՊԿ խորհրդի նիստ էլ կկայանա։

«Նշեմ, որ ՀԱՊԿ խորհրդի նիստում են գտնվում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները և ընդհանուր իրավիճակի հետ կապված որոշումներ կարող են կայացվել»,- հավելեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը շատ կարևորեց այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ն, որպես միջազգային կառույց, պարտավորություններ ունի Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու։

«Մենք քաղաքական և դիվանագիտական լուծման կողմնակից ենք, մենք բոլոր գործիքները կիրառելու ենք, որպեսզի քաղաքական և դիվանագիտական լուծում տանք իրավիճակին, բայց եթե անհրաժեշտություն լինի, մենք կգործարկենք ՀԱՊԿ անվտանգության համակարգի այլ մեխանիզմներ, որպեսզի վերականգնենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը»,- եզրափակեց Գրիգորյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+