Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 08:53

Ռուսաստանն ԱՊՀ երկրների հետ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի նոր ձևաչափեր կստեղծի

Վարակիչ հիվանդությունների կանխամտածված տարածման և կենսաբանական գործակալությունների հետ կապված ռիսկերի նվազեցումն առաջնային տեղ է զբաղեցնում ՌԴ կենսաբանական անվտանգության ամրապնդման գործում:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով մայիսի 6-ին Երևանում Ռուսաստանի ԱԳ նախարարի և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի միջև կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի ստորագրմանը։

Զախարովան ընդգծել է, որ այս հարցում առանցքային տարրերից մեկը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի պետությունների հետ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն է: Այդ նպատակով միջոցառումներ են անցկացվում նշված երկրների հետ՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով միջկառավարական երկկողմ հուշագրերի հիման վրա։ Բացի Հայաստանից, նման փաստաթղթեր արդեն ստորագրվել են նաև Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ։

«Այդ հուշագրերի իրականացումը ծանրակշիռ ներդրում է ունենում մեր պետությունների բարեկամական հարաբերությունների և կենսաբանական անվտանգության ամրապնդման գործում, ինչը թույլ կտա զարգացնել համագործակցությունը բժշկակենսաբանական, անասնաբուժական, բուսասանիտարական ոլորտներում։ Ակնկալում ենք նմանատիպ փաստաթղթերի ստորագրում ՀԱՊԿ և ԱՊՀ բոլոր պետությունների հետ», — հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը և նրա գործընկեր Սերգեյ Լավրովը միջկառավարական հուշագիր էին ստորագրել կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2016 թվականին ԱՄՆ ՊՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում բացվել է երեք լաբորատորիա՝ Երևանում, Գյումրիում և Իջեւանում։ Հայկական և ռուսական ԶԼՄ-ներում դրանց հայտնաբերումից հետո պարբերաբար հրապարակումներ են լինում առ այն, որ այդ լաբորատորիաները երկակի նշանակության օբյեկտներ են և կարող են օգտագործվել ռազմական նպատակներով կենսաբանական զենքի ստեղծման և արտադրության համար։ Երևանում ռեֆերենս-լաբորատորիայի ստեղծման համար ԱՄՆ ՊՆ-ն հատկացրել է 15,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 18 մլն դոլար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+