Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−4°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 08:24

Սյունեցու անվտանգությունն ապահովված չէ․ պատգամավոր

Ադրբեջանական կողմն, ինչպես միշտ, ուզում է ականապատ տարածքների քարտեզներն ունենալ, բայց փոխադարձ ոչինչ չանել։ Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նրա կարծիքով՝ հայկական կողմը հերթով ամեն ինչ զիջում է՝ փոխադարձ որևէ պահանջ չներկայացնելով:

«Բանակցությունների արդյունքների հետ մեծ հույսեր չպետք է կապենք և պետք է շատ խիստ մոտենանք այն հարցին, որ ոչ թե քարտեզներ տրամադրենք, հետո ստանանք ռազմագերիներին, այլ մինչև ռազմագերիների ամբողջ խումբը չվերադառնա, որևէ փաստաթուղթ չտրվի նրանց», — ասաց նա։

Պատգամավորի համոզմամբ՝ թշնամու վրա ճնշում չպետք է գործադրվի, այլ պետք է հստակ պահանջ ներկայացվի՝ հայտարարությունն իրականացվի իր բոլոր կետերով և շատ կարճ ժամանակում: Դրա երաշխիքն, ըստ Սոֆյա Հովսեփյանի, առաջին հերթին ՌԴ-ն է։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ-ն այլևս չունի անվտանգ որևէ տարածք․ Սյունիքում, Վայոց ձորում, Վարդենիսում, Տավուշում։  

«Եթե մենք խաբում ենք, օրինակ, շիրակցուն, որը բավականին հեռու է Սյունիքի մարզից, ապա սյունեցուն չես կարող խաբել և ասել՝ «դու անվտանգ ես»: Ճիշտ կլինի, որ գոնե ուղղակի լռեն և գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիա տարածեն: Այո, փաստում եմ, որ սյունեցու անվտանգությունն ապահովված չէ, և այդ առումով գրեթե ոչ մի գործողություն էլ արված չէ, և չգիտեմ էլ՝ պլանավորվո՞ւմ է, թե՞ ոչ», — նկատեց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է եկել Սյունիքի մարզում։ Շրջանառվող լուրերով՝ Իշխանասարի ուղղությամբ, իբր, ընթանում էին մարտեր։

ՀՀ ՊՆ-ն, սակայն, հերքեց այս լուրերը՝ պարզաբանելով, որ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ ադրբեջանական կողմը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+