Այսօր տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանի կողմից հնչեցին հաշվեքննիչ պալատի գործունեության փաստեր։
Մասնավորապես հնչեց դեպքի մասին, որ մարդն իր մահից 2 օր անց պրոթեզավորվել է, կամ անօթևանների համար հատկացված գումարների գերծախսի դեպք։ Ինչպես նշեց պատգամավորը՝ այդ դեպքերը տեղի են ունեցել հենց այս իշխանությունների օրոք։
«Ես ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները երբեմն անտեղի ներողամտություն են ցուցաբերում որոշ իրավախախտների նկատմամբ։ Երևի թե կոռուպցիայի և չարաշահման դեպքերը պետք է պատշաճ ձևով քննեն, իսկ ձեր նշած դեպքերի մասին ասեմ, որ ողջունում եմ հաշվեքննիչ պալատի բացահայտումները»,-ասաց Փաշինյանը՝ կրկին օրինակներ բերելով որոշ հին գործեր, ինչին պատգամավորը պատասխանեց, որ այդտեղ նախկիններ չկան, դեպքեը եղել են 2019 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







