ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հարց բարձրացրեց պետհամարանիշների գողության դեպքերի հետ կապված։
Պատգամավորի խոսքով՝ այդ դեպքերն ավելացել են, և հետաքրքրվեց, թե այս դեպքում կառավարությունն ինչ լուծում է առաջարկում։
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ոստիկանությունն ակտիվ աշխատում է, առաջարկվում են լուծումներ մի քանի ուղղությամբ: Նա նշեց, որ պետք է պատիժը խստացվի։
Ավինյանը թվարկեց նաև լուծումներից մեկը․ «Մի տարբերակը չիպերով պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր կլինի ֆիքսել դրա գտնվելու վայրը:
Դրա հետ նաև առաջարկվում է համադրել նմանատիպ դեպքերի համար պատասխանատվության խստացումը:
Լուծումներից մեկն էլ կարող է լինել այն, որ հնարավոր կլինի վերականգնել համարները»,- մանրամասնեց փոխվարչապետի պաշտոնակատարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







