Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−4°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:55

Նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք․ Վաղարշակ Հարությունյան 

Մենք բանակն այսօրվա նոր ռազմաքաղաքական իրավիճակին համապատասխանեցնելու խնդիր ունենք, որի համատեքստում անդրադարձ կլինի նաև բուհերին։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ այս հարցում աշխատում են երկու ուղղությամբ, որոնցից մեկը կադրային փոփոխություններն են։

«Բանն այն է, որ պրոֆեսորադասախոսական կազմը, որը գտնվում է այնտեղ, ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, չունի մարտական փորձ և չի անցել զորային օղակը։ Մենք նրանց կուղարկենք զորք»,- նշեց նա։

Հարությունյանի խոսքով՝ երկրորդ ուղղությունը իրականացվելիք ծրագրերն են։

«Նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք։ Ձեռքբերելուց հետո այդ զինատեսակները պետք է ներդնենք ռազմական բուհերի համակարգում, որպեսզի մեր սաները սովորեն օգտվել ժամանակակից զենքից»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Վաղարշակ Հարությունյանը հայտնեց, որ ՌԴ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն։

«Իրենք ասել են՝ ինչքան պահանջարկ ունեք, պատրաստ ենք ընդունել։ Բացի այդ, մեր հրամկազմը պրակտիկա կանցնի տարբեր պետությունների զորամասերում», — մանրամասնեց Վաղարշակ Հարությունյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+