Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:42

Մեկ տարվա ընթացքում հանցավորության թվի կրճատում է գրանցվել․ ԳԴ

ՀՀ գլխավոր դատախազությունը 2020թ. ընթացքում 2019թ-ի համեմատ հանցավորության նվազում է արձանագրել:

Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Ըստ նրա՝ 2020թ. ընթացքում հանցավորության նվազում կա նախորդող տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, ընդամենը 382 դեպքով, սակայն այդ նվազումը ոչ թե 382 է, այլ 1383: 2019թ. արձանագրվել է 26 հազար 850 հանցագործության դեպք, 2020թ-ին՝ 26 468 դեպք։

Գլխավոր դատախազը ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:

«Մշտապես ունեցել ենք դինամիկ աճ, հատկապես բնակարանային գողությունների հետ կապված դեպքերով: 2019թ. արձանագրվել է 1 695 դեպք, իսկ 2020 թվականին՝ 1 258 բնակարանային գողություն»,- նշեց Դավթյանը՝ հայտնելով, որ 2019թ. համեմատ 3-ով աճել է սպանությունների թիվը` 47-ից դառնալով 50: Գլխավոր դատախազն արձանագրեց, որ աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների և հրազենի գործադրմամբ հանցագործությունների թվերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+