Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն և հանգիստ:
Կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում ՝ էներգետիկայի ոլորտում։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին ՝ կապված հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







