Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:14

Ալիևի հայտարարությունները սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար․ պատգամավոր

Ադրբեջանի բռնապետ ղեկավարը շարունակ պնդում է, որ հակամարտություն այլևս չկա, մինչդեռ տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ և շարունակում խոսել սպառնալիքի լեզվով։

Ալիևն առաջին անգամ չի դա անում և վստահորեն՝ ոչ վերջին։ Ադրբեջանի ղեկավարությունը երբեք էլ չի թաքցրել իր տարածքային հավակնությունները, փաստերը բազմաթիվ են։

Այս մասին գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Ալիևի հայտարարությունները հոգեբանական և հիբրիդային պատերազմի մի մաս են, որը մղվում է մեր պետության և ժողովրդի դեմ։ Մենք հետպատերազմյան բարդ շրջանում ենք, շատ ավելի զգայուն Բաքվից եկող հայտարարությունների նկատմամբ, ինչը հաշվարկել են նաև Բաքվում։

Ցավով, պետք է արձանագրել, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն չի փորձում խաղաղություն կառուցել, այլ ընդհակառակը՝ սրում է և սադրում իրավիճակը։

Պաշտոնական Բաքուն բոլորովին այլ նպատակներ ունի, ուստի, տասնամյակներ շարունակ պետական մակարդակով հայատյացություն ու ռազմատենչություն է քարոզվել, կեղծվել է տարածաշրջանի պատմությունը, իսկ այժմ շարունակվում է մեր դեմ պայքարը՝ հիբրիդային պատերազմի տեսքով։

Ալիևի հայտարարությունները սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար և ակնհայտ մարտահրավեր միջազգային իրավունքին»,- գրել է Հայրապետյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+