Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ժամը 15:40-ին հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնել է Հայրենիքի փրկության շարժումը:
«Ժամը 18:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում Շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու Շարժման հետագա քայլերը:
Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ Ազգային ժողովի շենքի դիմաց»,- ասված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






