«Իմ դղյակը» Մոնումենտում չէ, բայց այնտեղ դղյակային որևէ բան չկա։ Հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման»: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ի՞նչ միջոցներով է ձեռք բերել իր տունն ու բիզնեսները՝ լինելով մշտապես պաշտոնյա:
Ջհանգիրյանի պարզաբանմամբ՝ այն կառուցել է Բաղրամյան պողոտայում գտնվող իր եռահարկ տան վաճառքից ստացված գումարով։
Նշենք, որ ԱԺ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրում։
Հիշեցնենք՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։
Իսկ խորհրդականական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լքեցին դահլիճը։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







