Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

Տարվա ֆեյսբուքյան պատերազմները․ Թոփ քառյակ

Անցած 2020 թվականի քաղաքական դիսկուրսների հետագծով Armenia Today-ը անդրադարձավ ֆեյսբուքյան պատերազմներին՝ առանձնացնելով թոփ քառյակը։

Միքայել Մինասյանի «Սերիալը»

Հունիսի վերջին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնեց, որ ժամանակավորապես դադարեցնում է գործող իշխանությունների դեմ ուղղված տեսահոլովակների հրապարակումը։ Անցած մի քանի ամիսներին ներկայացրել էր 11 նման տեսանյութ, որոնք ներքաղաքական պայքարի շրջանակներում նախկին էլիտայի մարտավարության և ռազմավարության, ինչպես նաև նրա քաղաքական մտածողության որոշ առանձնահատկությունների տեսանկյունից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում:

Հենց սկզբից նկատելի էր, որ Մինասյանի «սերիալը» հստակորեն մի շարք քաղաքական և տեղեկատվական նպատակներ էր հետապնդում: Նախևառաջ փորձ արվեց գործող իշխանությունների դեմ կիրառել մի շարք տեղեկատվական հնարքներ, որոնք ընդդիմության կողմից ակտիվորեն օգտագործվում էին մինչև 2018 թվականի իշխանափոխությունը:

Նախկին դեսպանը փորձ արեց շրջանառության մեջ դնել մի շարք ձևակերպում-խորհրդանիշներ («մաքսանենգություն», «մաֆիա», «անորակ զենք» և այլն), որոնք կոչված էին լոյալ լրատվամիջոցների աջակցությամբ ստեղծել և պահպանել որոշակի բացասական ֆոն, որը կվարկաբեկեր գործող իշխանություններին: Այս դեպքում մեղադրանքների արժանահավատությունը դերակատարում չուներ. սկզբունքային խնդիրը հենց տեղեկատվական-քարոզչական էֆեկտի ստեղծումն էր:

Մի գրչի պատմություն

Հունվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «խոստացած փաստը» այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Գրչի՛ տեսքով: Ու գրչի նկարին կից գրեց. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Կարճ ժամանակ անց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը Facebook-ում գրեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը:
Ֆեյսբուքահայությունը օրեր շարունակ ծաղրում էր գրչի պատմությունը՝ քանի՞ նման գրիչ ունի դեռ Հրայր Թովմասյանը:

Մանե Գևորգյան-Միքայել Մինասյան

Ապրիլի 29-ին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրեց, որ վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ապօրինի մասնաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։

Գևորգյանը նշեց, որ այդ բաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։

«ԶՊՄԿ-ում Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք, լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ», — հայտնել էր վարչապետի խոսնակը։

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան

Ծառուկյանի՝ կառավարության հրաժարականը պահանջելուց հետո սոցցանցերում, ապա մամուլում հրապարակվեցին Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ 1979 թվականին տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի սքրինները:
Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը երեք անձի հետ 1979 թվականի հունիսի 6-ին Երևանի ռեստորաններից մեկում ծանոթացել են ազգությամբ ռուս  իգական սեռի երկու ներկայացուցիչների հետ, ապա նրանց տարել են Կոտայքի մարզ, որտեղ կիսակառույց շինությունում սեռական բռնության ենթարկել և կողոպտել:
Ի դեպ, այս թվականին Ծառուկյանն աշխատել է Կառավարական շենքերի պահպանության առանձին դիվիզիոնում՝ որպես միլիցիոներ։ Նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+