Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:02

ԶԼՄ․ Արցախի հարցով 5 մլրդ-ի գործով հարցաքննության են հրավիրել Արթուր Վանեցյանին

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 5 միլիարդ դոլարի մեղադրանքի հետ կապված։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Հիշեցնենք, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Միքայել Մինասյանը, Աղվան Վարդանյանը հայտարարել են, որ Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության եւ կապիտուլյացիայի դիմաց։ Եւ այժմ ՀՔԾ-ն քննություն է սկսել այդ հայտարարությունների հետ կապված։

Մասնավորապես Միքայել Մինասյանը պատմել էր, որ նման առաջարկ Փաշինյանին փոխանցել ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ առաջարկը Դուբայում փոխանցելով այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։

Ա․Վանեցյանն էլ չէր հերքել փաստը, ասել էր, որ այո՝ նման հանդիպումներ կայացել են․ «Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել եւ փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները: Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձեւաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը»:

Այս հայտարարությունների հիմքով քրեական գործի նյութերի նախապատրաստում է ընթանում, նպատակը պարզ է՝ հերքել տարածվող լուրերը «Արցախը վաճառելու» մասին։ Այս գործի շրջանակներում այսօր ՀՔԾ էր հրավիրվել Արթուր Վանեցյանը։ «Հրապարակի»-ի տեղեկություններով, սակայն, այսօր նա հարցաքննության չի ներկայացել՝ հարգելի պատճառներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+