Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:55

Խորհրդարանը մի շարք օրենքի նախագծեր ընդունեց, մեկը մերժեց` հետ ուղարկելով առաջին ընթերցման ռեժիմ

ՀՀ ԱԺ-ն սեպտեմբերի 18-ին շարունակում է յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստերի աշխատանքը։  Նիստի մեկնարկին խորհրդարանը քվեարկության է դրել երեկ քննարկված օրենքի նախագծերը։

Նախօրեին քննարկված նախագծերից մերժվեց և առաջին ընթերցման ռեժիմ ուղարկվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Սերգեյ Ատոմյանը: Առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ծանուցման 3 եղանակ՝ թղթային ծանուցագրով, ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով և ծանուցվող անձից ստորագրություն վերցնելով, ծանուցվող անձի կամ նրա պաշտպանի էլեկտրոնային փոստի հասցեին, հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ն. Բաղդասարյանը նշեց, որ օրինագծում կա տեխնիկական խնդիր, ուստի առաջարկեց դեմ քվեարկել նախագծին և այն հետ ուղարկել առաջին ընթերցման ռեժիմ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են Ալեն Սիմոնյանը և Նիկոլայ Բաղդասարյանը: Նախագծի ընդունմամբ՝ փաստաբանները հնարավորություն կունենան լիարժեք իրացնել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները, կապահովվի փաստաբանների անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացումը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին` Ազգային ժողովի նախագահին:

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրության վավերացմամբ հիմքեր են ստեղծվում երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման, երկու երկրների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների արդյունավետ և արագ իրականացման, ինչպես նաև առևտրի անվտանգության ապահովման և առևտրային հարաբերությունների ամրապնդման համար:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստուգման ընթացքում խոչընդոտող գործողությունների համար նախատեսված վարչական պատասխանատվության շրջանակում ներառել ոչ միայն համալիր հարկային ստուգման դեպքերը, այլև Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության այլ տեսակները:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Նախագծով պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է ընդունել պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության և սահմանված կարգով ընդունված պայմանագրերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտեր:

ԱԺ-ն ընդունեց պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ: Օրենքի նախագծով ընդլայնվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, ովքեր կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ` ներառելով ներտնային վերանորոգման աշխատանքներ, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման և մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային աշխատանքներ կատարող, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող մեր հայրենակիցներին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի և Արման Աբովյանի հեղինակած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են, որպեսզի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը պետական սահմանի անցման կետերում իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն: Նշվում է, որ փոփոխությունը կնպաստի նաև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպմանն ու իրականացմանը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը և փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը:

ԱԺ-ն ընդունեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել համայնքներում ճանապարհային երթևեկության ոլորտում թե՛ իրավակիրառ, թե՛ իրավաիրացնող խնդիրների լուծումը:

Խորհրդարանն ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+