ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան կգումարի: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է հրապարակման մեջ:
Արտահերթ նստաշրջանի օրակարգը դեռևս հասանելի չէ խորհրդարանի կայքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







