ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգն ու տնտեսական դիվերսիֆիկացումը, հայտնել է վարչապետի աշխատակազմը։
Փաշինյանը կարևորել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին Եվրամիության աջակցությունը և այդ ուղղությամբ ընդունվող որոշումները։ Նա նաև ընդգծել է ԵՄ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։
Ֆոն դեր Լայենն, իր հերթին, հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանի կառավարության ծրագրերի առաջմղմանը և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։
Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային հարցերին։ Մանրամասները չեն հաղորդվում։
Հուլիսին Երևանում ֆոն դեր Լայենը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր Հարավային Կովկասում մինչև 2 մլրդ եվրոյի ենթակառուցվածքային ներդրումների և Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման համար լրացուցիչ 18 մլն եվրոյի աջակցության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







