Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+3°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 10:41

ԵՄ-ն Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր․ Գալուզին

ԵՄ-ն Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր․ Գալուզին

Եվրամիությունը Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, ինչպես նաև սեփական ապրանքների և ծառայությունների իրացման շուկա, Известия-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Իրենց «խնամարկյալների» մեջ եվրոպացիները տեսնում են միայն ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, ինչպես նաև ամբողջությամբ ապաարդյունաբերականացված շուկա՝ սեփական ապրանքների ու ծառայությունների, այդ թվում՝ անվտանգության ապահովման ծառայությունների իրացման համար, որոնց դիմաց հարկ է թանկ վճարել՝ բառի բոլոր իմաստներով»,- ասել է նա։

Այսպես Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ որպես հնարավոր ժամկետ նշել էր 2029 թվականը, սակայն սեպտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովից հայտարարել էին, որ կոնկրետ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։

Գալուզինը դա անվանել է «հրաշալի եվրոպական ապագայի» խոստումների «անցողիկության» և Հայաստանի նկատմամբ Բրյուսելի «ուտիլիտար վերաբերմունքի» վկայություն։

ՌԴ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան Երևանից նման դիմում չի ստացել։

«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի դուրսբերման վերաբերյալ դիմումներ չենք ստացել։ Շարունակում ենք ելնել այն հանգամանքից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- հայտարարել է Գալուզինը։

Ռուսական ռազմակայանի ապագայի հարցը կրկին օրակարգ էր վերադարձել սեպտեմբերի սկզբին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է դուրս բերել զինվորականներին, եթե Երևանը նման խնդրանքով դիմի։ Հաջորդ օրը Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանն ինքնուրույն նման որոշում ընդունի։

Ավելի վաղ Փաշինյանը և Պուտինը Բիշքեկում անցկացրել էին իրենց առաջին բանակցությունները ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո։ Առաջնորդները տարաձայնություններ էին հայտնել Հայաստանի եվրաինտեգրման և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Երևանի անդամակցության վերաբերյալ։ Բանակցություններից հետո Փաշինյանը հանդիպումը որակել էր «շատ լավ» և ասել, որ կողմերը համաձայնել են շարունակել անկեղծ և կառուցողական երկխոսությունը Մոսկվա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում։

Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ 2011 թվականին Հայաստանում ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2044 թվականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+