Հայաստանի կառավարությունը 231,25 մլն դրամ՝ շուրջ 630 հազար դոլար կուղղի միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում երկրի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։ Որոշումն ընդունվել է օգոստոսի 20-ի նիստում։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Միջոցները կհատկացվեն վարչապետի աշխատակազմին՝ 2026 թվականի պետական բյուջեի ծախսերի վերաբաշխման հաշվին։ Ֆինանսավորումը կվերաուղղվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ծրագրերի համար նախատեսված միջոցներից։
Հատկացված գումարը կուղղվի փաստաբանական և իրավաբանական ծառայությունների վճարմանը, ինչպես նաև միջազգային դատարանների և այլ ատյանների որոշումների կատարումն ապահովելուն։
2025 թվականի օգոստոսին կառավարությունը ՀԷՑ-ի պետականացման գործով Ստոկհոլմի արբիտրաժում Հայաստանի շահերը ներկայացնելու համար ավելի քան 3 մլն դոլարի պայմանագիր էր նախատեսել ամերիկյան «Arnold & Porter» իրավաբանական ընկերության հետ։ Այդ որոշմանը նախորդել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի պահանջը՝ ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։
Նույն տարվա նոյեմբերին կառավարությունը ևս ավելի քան 1,1 մլն դոլար էր հատկացրել միջազգային դատարաններում և արբիտրաժներում Հայաստանի շահերի պաշտպանության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







