Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:13

Սահմանադրական մեծամասնություն չձևավորելը՝ քննարկումների առիթ ՔՊ-ում․ ԶԼՄ

Սահմանադրական մեծամասնություն չձևավորելը՝ քննարկումների առիթ ՔՊ-ում․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չձևավորելու փաստը քննարկումների տեղիք է տվել նաև իշխող թիմի ներսում, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի փոխանցմամբ՝ կուսակցության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ այս արդյունքները թույլ չեն տա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կտրուկ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ։

Թերթը նշել է, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Ըստ հրապարակման՝ մինչ քվեարկությունը ՔՊ-ում մտադրություն են ունեցել ընտրություններից հետո փոխել Ավինյանին, քանի որ սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում նախատեսվել էր նոր ընտրություններ կազմակերպել մի շարք համայնքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։ 

Սակայն, ըստ պարբերականի, ընտրությունների արդյունքները փոխել են իշխող ուժի ծրագրերը, և ՔՊ-ն որոշել է զերծ մնալ նման քայլերից։

Ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ Քաղաքացիական պայմանագիրն ստացել է 49,7456% (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,9231% (144 983 ձայն)։ Ըստ ԿԸՀ-ի՝ ԱԺ-ում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. ՔՊ-ն ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինքին բաժին է հասել 12 մանդատ։

Վարչապետը հունիսի 11-ին հայտարարել էր, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն նախատեսվում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+