ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը:
«Դեսպանը վերսկսել է իր պարտականությունները և կանցկացնի ընդունելություն՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ»,- գործակալությունը մեջբերում է նախարարության հաղորդագրությունը:
Մայիսի 30-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբՀայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:


































