ՀՀ կառավարությունը 1,404 մլրդ դրամ (շուրջ 3,5 մլն դոլար) կհատկացնի Ազգային անվտանգության ծառայության տեխնիկական վերազինման համար։ Որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 14-ի նիստում։
Գումարը տրամադրվելու է 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման և կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Որոշման հիմնավորման համաձայն՝ միջոցներն ուղղվելու են ԱԱԾ բնականոն գործունեության ապահովմանը և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը։
Տեխնիկական վերազինումը դիտարկվում է որպես գերակա խնդիր՝ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով առավել արդյունավետ արդյունքների հասնելու համար։
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել
«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...






































