Հայաստանը ողջունում է ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը, X-ի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- գրել է նա։
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության էին եկել: Դրանից հետո Իրանի նկատմամբ հարվածները որոշ ժամանակ շարունակվել էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ժամանակ է պետք զինվորական ստորաբաժանումերին հրադադարի մասին տեղեկությունը հասցնելու համար: Փորձագետները գնահատել էին ԱՄՆ-Իրան հրադադարը։




































