Հայաստանի պատգամավորները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, ապրիլի 16-19-ը կմեկնեն Ստամբուլ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին:
ԱԺ նախագահի կարգադրության համաձայն՝ Թուրքիա կմեկնեն ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Ծովինար Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի անդամներ:


































