Իրանի դեպքերը ՀՀ-ին մեկ դաս և մեկ հնարավորություն են տալիս, Armenia TV-ի եթերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ դասը նրանում է կայանում, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ։
«Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր՝ այսօր առերեսվում է միայնակ»,- ասել է Կարապետյանը։
Հնարավորությունը կայանում է նրանում, որ ըստ Կարապետյանի՝ Իրանը բավական մատչելի «հումքի աղբյուր» է դառնալու և կարող է հումք մատակարարել Հայաստան։
«Նավթամթերքը մետալուրգիական ապրանքի սկզբնական շղթայի հումք են, ինչը Հայաստանի տնտեսության համար փոխլրացնող և հետաքրքիր ուղղություն է, այսինքն՝ Իրանը տնտեսապես շարունակելու է լինել մեզ հետաքրքիր հարևան»,- հավելել է նա։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






