«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը ՓԱԿ TV-ի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են իրեն բանտում պահելու համար։
«Ամեն ինչ ուզում են անել, որ Ղուկասյանը հնարավորինս շատ մնա այս բանտում, որպեսզի կտրված լինի Հայաստանից, որպեսզի կարողանան Հայաստանի վրա խաչքար դնել»,- նշել է նա:
Ղուկասյանն ընդգծել է, որ իշխանությունները չեն կարողանալու հասնել իրենց ուզածին:
«Քանի դեռ ես կամ, և իմ աջակիցները կլինեն, որովհետև հարցը Ղուկասյանը չէ, Հայաստանի լինել-չլինելու հարցն է»,- եզրափակել է նա:
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել էր մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։




































