Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:52

Լեմկինի ինստիտուտը խոր մտահոգություն է հայտնում «եկեղեցու նկատմամբ շարունակվող պետական ճնշումների առնչությամբ»

Լեմկինի ինստիտուտը խոր մտահոգություն է հայտնում «եկեղեցու նկատմամբ շարունակվող պետական ճնշումների առնչությամբ»

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակվող պետական ճնշումների առնչությամբ, այդ թվում՝ հոգևորականների ձերբակալությունների և ահաբեկման, եկեղեցական հաստատությունների թիրախավորման, ինչպես նաև իրավական համակարգը որպես ճնշման մեթոդի կիրառման՝ կրոնական առաջնորդությանը լռեցնելու նպատակով։

«Այս զարգացումները լուրջ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների համար և ներխուժում են հայկական ինքնության հիմնարար կառույցների դաշտ։ Դրանք ցավալի օրինակ են, թե ինչպես կարող են ցեղասպան գործընթացների տրամաբանությունները տեղայնացվել վտանգի պայմաններում»,- ասված է կառույցի հայտարարության մեջ։

Լեմկինի ինստիտուտը նկատել է, որ թեև ՀՀ կառավարությունը պնդում է, որ իր գործողությունները հիմնված են քրեական իրավախախտումների ապացույցների վրա, եկեղեցու առաջնորդները ձերբակալությունները որակել են քաղաքական՝ դրանք անվանելով կրոնական ազատության դեմ հարձակում և եկեղեցին թուլացնելու միտումնավոր փորձ։

«Ընդհանուր առմամբ՝ այս զարգացումները, հատկապես բարձրաստիճան հոգևորականների կալանավորումները, լուրջ մտահոգություններ են առաջացնում իրավական պետության երաշխիքների թուլացման վերաբերյալ։ Պետությունը որևէ ապացույց չի ներկայացրել հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավորելու համար։ Միևնույն ժամանակ՝ պետական մարմինների փաստագրված գործողությունները՝ ներառյալ կրոնական արարողությունների վրա ազդելու, հոգևոր ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու և եկեղեցու ներքին կառավարմանը միջամտելու փորձերը, քաղաքացիական խմբերի և մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից արժանացել են խիստ քննադատության՝ որպես օրինական պետական լիազորությունների գերազանցում և եկեղեցի-պետություն սահմանադրական բաժանման խաթարում»,- նշել են ինստիտուտի փորձագետները։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Հայաստանի կառավարության վերջին որոշումը՝ «Շողակաթ» հեռուստաալիքը (Հայ Առաքելական եկեղեցու կողմից հիմնված և պատմականորեն համաֆինանսավորվող մեդիա հարթակ) ազգային թվային փաթեթից հանելու վերաբերյալ, ևս մեկ քայլ է եկեղեցու շարունակական մարգինալացման ուղղությամբ։

Ինստիտուտը շեշտել է՝ այս ճնշումները տեղի են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ սրված լարվածության ֆոնին, ինչը քննադատության է արժանացել եկեղեցու առաջնորդների կողմից։

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի կառավարությանն անհապաղ դադարեցնել «հոգևորականության դեմ բոլոր քաղաքականորեն դրդված գործողությունները և վերահաստատել իր հանձնառությունը կրոնական ազատության և բազմակարծության սահմանադրական սկզբունքներին»:

Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, Հայաստանի իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական ​​և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցապատկան «Շողակաթ» հեռուստաընկերությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+