ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին ուղերձները Հայաստանին և Ադրբեջանի նախագահին հստակ ընդգծեցին, Միացյալ Նահանգների հիմնական հետաքրքրությունները Հարավկովկասյան տարածաշրջանի այդ երկու երկրների նկատմամբ:
Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում Պոմպեոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկիրը «բացառիկ հնարավորություն ունի օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու օրենքի գերակայությունը, և ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու»: Այսինքն ՝ խոսքն ընդամենը ընդհանուր և, ըստ էության, ոչինչ չնշանակող դիվանագիտական հայտարարությունների մասին է, որոնք օգտագործվում են նման ուղերձներում։
Շնորհավորական ուղերձում ընդհանրական անդրադարձ էր կատարավել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ԱՄՆ պետքարտուղարի ուղերձին «Դարի պայմանագրի» 25-ամյա հոբելյանի կապակցությամբ (Ադրբեջանում խոշորագույն նավթային հանքավայրերի շահագործման վերաբերյալ «Ազերի»- «Չիրագ» — «Գյունեշլի» համաձայնագրեր), այստեղ հիմնական շեշտը դրված է էներգետիկ ոլորտում Վաշինգտոնի և Բաքվի գործընկերության վրա:
ԱՄՆ-ն Ադրբեջանում իր հիմնական գերակայությունն է համարում նավթային և գազային նախագծերի առաջխաղացումը, մասնավորապես, ինչպես նշում է Պոմպեոն, «Հարավային գազային միջանցքը, որը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»: Մյուս ոլորտները, որոնք նշվեցին Բաքվի շնորհավորանքի մեջ, տնտեսությունն է, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և ժողովրդավարական կառավարումը, ինչպես Հայաստանի դեպքում, նաև այս դեպքում ընդամենը հերթական արտահայտություններ են, որոնք տեղ են գտնում գրեթե բոլոր ուղերձներում։
Հարավային Կովկասում Թրամփի վարչակազմի վերջին տարիների քաղաքականությունը վկայում է, որ գլոբալ առումով տարածաշրջանը չի մտնում ԱՄՆ հետաքրքրության գոտու մեջ: Այնուամենայնիվ, Վաշինգտոնն ունի առնվազն տարածաշրջանի հետ կապված ծրագիր, այն է՝ թույլ չտալ Մոսկվայի վերջնական գերիշխանության հաստատումը տարածաշրջանում։
Հարավային Կովկասը Միացյալ Նահանգներին հետաքրքիր է նաև հարևան Իրանի գործոնի համատեքստում, որին Վաշինգտոնն այսօր համարում է աշխարհում իր գլխավոր թշնամին, և որի դեմ ամերիկացիները աննախադեպ կոշտ պատժամիջոցներ են սահմանել ։ Սակայն ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն բազմիցս հասկացրել են ԱՄՆ-ին, որ իրենք համաձայն չեն ընդունել իրենց դիրքորոշումը և մտնել հակաիրանական կոալիցիայի մեջ։
Դատելով այս ամենից ՝ Հայաստանին և Ադրբեջանին այսօր ձեռնտու է Հարավային Կովկասում ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության խորացումը, քանի որ Մոսկվային առայժմ լուրջ այլընտրանք չկա ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







