Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:18

Կարծիք| Հայաստանը նոր ղեկավարության օրոք էլ որդեգրել է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության քաղաքականությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները բավական ուշագրավ են: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ Մոսկվայի բարձրաստիճան ներկայացուցիչը բավական լավատեսական տոնով գնահատական է տվել ներկա երկկողմ, միջպետական հարաբերություններին:

Լավրովի խոսքով՝ Հայաստանում փոփոխությունները չեն խանգարել երկկողմ հարաբերությունների շարունակականությանը, բոլոր ոլորտներում դաշնակցային և ռազմավարական գործընկերության խորացմանը։ Այդ շարունակականությունը վերաբերում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում առկա երկկողմ պայմանավորվածություններին և պարտավորություններին: Ռուստաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը «վճռական տրամադրվածություն ունեն խորացնելու այդ հարաբերությունները»։

Կարելի է արձանագրել, որ Լավրովի այցը Հայաստան ընդամենը երկու շաբաթ առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Հայաստան կատարած այցի տրամաբանական շարունակությունն էր։ Հայկական ուղղությամբ ռուսական բարձրագույն ղեկավարության երկու առանցքային ներկայացուցիչների ներկայիս ակտիվությունը միանգամայն բնական է:

Ռուսաստանը վերջին շրջանում լուրջ աշխարհաքաղաքական հաջողություններ է գրանցել Առաջավոր Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում։ Նա առաջատար դեր է խաղում սիրիական հակամարտության կարգավորման գործում, խորացնում է իր հարաբերություններն Իրանի հետ և հաջողությամբ համագործակցում է Թուրքիայի հետ։

Նման դասավորվածությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային գործընթացներում Մոսկվայի ավելի մեծ ներգրավմանը՝ հաշվի առնելով նաև Դոնալդ Թրամփի որոշումը՝ նկատելիորեն կրճատել Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների պատասխանատվությունն ու ներկայությունը։

Բնական է, որ Ռուսաստանի կտրուկ ակտիվացումն այս տարածաշրջանում հանգեցնում է Հարավային Կովկասում նրա ռազմաքաղաքական դիրքերի էլ ավելի խորացմանը։ Առավել ևս դա վերաբերում է Հայաստանին, որը նոր ղեկավարության օրոք էլ որդեգրել է Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցության քաղաքականությունը։

Այս տրամաբանության մեջ է մտնում Գյումրիի 102-րդ ռուսական բազայի հզորությունն ու մարտական պոտենցիալը գրեթե երկու անգամ ավելացնելու Մոսկվայի մտադրությունը, որի մասին հայտարարվել էր վերջերս Սերգեյ Շոյգուի Հայաստան կատարած այցի ժամանակ ։

Այսպիսով, տարածաշրջանային անվտանգության համակարգում Երևանն առանձնահատուկ կարևորություն ունի Ռուսաստանի համար: Ինչը, անշուշտ, ձեռնտու է նաև Հայաստանին։ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական անկայունությունը և դրա շուրջ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության խորացումը Երևանի համար միակ ճիշտ քաղաքականությունն է, որպեսզի չհայտնվի դրա Էպիկենտրոնում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+