«Չնայած նրան, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին մեծ ջանքեր է գործադրում Նախիջևանի համազորային բանակի ամրապնդման համար, հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա հակառակորդին հասնել գերիշխող դիրքի այդ ուղղությամբ»: Այս մասին հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Ըստ Արտակ Դավթյանի՝ «ամբողջ սահմանի վրա կան դիրքեր, որտեղ գերիշխող բարձունքներում գտնվում ենք մենք, և կան վայրեր, որտեղ տեղակայված է հակառակորդը: Մենք պետք է կարողանանք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»: Քանակական առումով մենք 30-40% — ով գերազանցում ենք հակառակորդին, դա թույլ է տալիս բարելավել Նախիջևանի ուղղությամբ հայկական զինված ուժերի մարտավարական դիրքերը»։
Ակնհայտ է, որ Հայաստանի նման գործողությունները կոնկրետ պատասխան են թուրք – ադրբեջանական գործողություններին, քանի որ վերջին 2-3 տարիների ընթացքում լարվածության ակնհայտ աճ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում։ Մասնավորապես որոշակի տարածքում ադրբեջանական զորքերի առաջապահ դիրքերը շարժվել են չեզոք գոտու ուղղությամբ։
Բնական է, որ խոսքը թուրք-ադրբեջանական ուժերի համակարգված գործողությունների մասին է։ Անկարան և Բաքուն խորացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը։ Կոնկրետ Նախիջևանում Թուրքիայի ներկայությունը հատկապես վերջին տարիներին ակնհայտորեն մեծանում է։ Մասնավորապես նրա անմիջական մասնակցությամբ տեղի է ունենում այդ տարածքում տեղակայված Ադրբեջանի առանձին համազորային բանակի արդիականացումը։ Հրամանատարական կազմի մեծ մասը թուրքական ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ են։ Ինքնավար տարածքում ամեն տարի համատեղ զորավարժություններ են անցկացվում։
Օրինակ՝ այս տարվա հունիսին անցկացվել են «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցել են երկու երկրների մոտ հինգ հազար զինծառայողներ, մի քանի հարյուր զրահատեխնիկա, հրթիռային կայաներ, ինչպես նաև տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Թուրք-ադրբեջանական ռազմական մերձեցումը տեղի է ունենում 2010 թվականին ստորագրված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին պայմանագրի» հիման վրա։ Եվ իրականությունից այդքան էլ հեռու չէ այդ երկրների փորձագետների այն պնդումները, թե իրենց «եղբայրական հարաբերությունները» արագ տեմպերով փոխակերպվում են ռազմավարական դաշինքի։ Նման դասավորության դեպքում ֆանտաստիկայի ոլորտից չեն հնարավոր միասնական բանակ ձևավորելը կամ Նախիջևանում թուրքական մշտական բազաներ ստեղծելու հավանականությունը։
Ուստի միանգամայն բնական է պաշտոնական Երևանի անհանգստությունը իրադարձությունների նման զարգացման վերաբերյալ։ Եվ ՀՀ ՊՆ ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները՝ Նախիջևանի ուղղությամբ դիրքերի մարտավարական բարելավումը և վերահսկողության արդյունավետ ենթակառուցվածքների ձևավորումը և մարտական տեխնիկայով համալրումը, ուղղված են սահմանի հակառակ կողմից սպառնալիքների նվազեցմանը։ Չէ՞ որ ակնհայտ է, որ հայ-նախիջևանյան սահմանին զինված հակամարտության առաջացման դեպքում, ինչն ամենևին չի բացառվում, ռազմական դիմակայության գոտում հայտնվում է Երևանին անմիջականորեն հարող ընդարձակ տարածքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







