Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:04

«12 լցակայան եմ անցել» և «լավ է՝ բենզինով քշեմ»․ հարցում՝ հեղուկ գազի մասին

«12 լցակայան եմ անցել» և «լավ է՝ բենզինով քշեմ»․ հարցում՝ հեղուկ գազի մասին
Հայաստանի լցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ և գների աճ է նկատվում։ Խնդիրը պայմանավորված է Վերին Լարսի անցակետում տեղի ունեցած փլուզմամբ, ինչը հանգեցրել է լոգիստիկ ընդհատումների։ Չնայած վաղ առավոտից գազալցակայաններում գազն սպառվում է՝ Էկոնոմիկայի նախարարությունից հորդորել են խուճապի չմատնվել՝ հավաստիացնելով, որ խնդիրը ժամանակավոր բնույթ ունի։ Նախարարությունից պնդում են, որ խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ՝ ընդունելով, որ առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։ Նախարարությունից նաև խոստացել են, որ շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո՝ անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները նվազեցնելու համար։ Խնդրին նաև անդրադարձել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ վարորդներն ստիպված են ֆեյսբուքյան խմբերի միջոցով տեղեկություններ փնտրել վառելիքի առկայության վերաբերյալ։ Վարորդները հայտնել են, որ ստեղծված իրավիճակում շատ լցակայաններ սպասարկում են միայն նախապես կտրոններ գնած քաղաքացիներին։ Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ պարզելու, թե ինչպե՞ս են վարորդները լուծում վառելիքի հարցը, ի՞նչ գնով են ձեռք բերում հեղուկ գազը և որքանո՞վ է այս իրավիճակն ազդել նրանց բյուջեի վրա։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն, անկախ այն հանգամանքից՝ մեքենա վարո՞ւմ է, թե՞ ոչ կամ ի՞նչ վառելիք է օգտագործում, դժգոհել է հեղուկ գազի գնի թանկացումից։ Նրանք անհանգստություն են հայտնել, որ ցանկացած թանկացում, այդ թվում՝ վառելիքինը, անհետևանք չի մնում քաղաքացիների բյուջեի վրա։
«Վարորդ չեմ, գազից չեմ օգտվում, բայց որ թանկություն է, լավ չի»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Երևանում հարցմանը մասնակցած քաղաքացիներից մի քանիսն ասել են, որ երեկ կարողացել են հեղուկ գազ գնել Արմավիրից և Էջմիածնից՝ 250-270 դրամի սահմաններում՝ կանխիկ վճարմամբ։ Մյուսի խոսքով էլ՝ մեծ դժվարությամբ և բարձր արժեքով մեքենան լիցքավորել է Երևանում։
«Էրեկ չէ առաջին օրը 12 հատ կալոնկա եմ անցել Երևանում, միամիտ Կիլիկիայից լցրել եմ, բայց 270 դրամով։ Տաքսու վարորդ եմ, ազդում է բյուջեի վրա։ Առաջ 120-130 դրամ էր, հիմա՝ 270 դրամ»,- տեղեկացրել և դժգոհել է քաղաքացին։
Հարցված քաղաքացիներից ընդամենը մեկն է բնական համարել հեղուկ գազի թանկացումը, ինչը նրան չի անհանգստացնում, քանի որ երկրում այս պահին ավելի լուրջ խնդիրներ է տեսնում։
«Եթե Պարսկաստանում և Ամերիկայում թանկացել է, բնական է, այստեղ էլ պիտի թանկանա, զարմանալի ոչինչ չկա։ Ես մեքենա չունեմ, դա ինձ բոլորովին չի անհանգստացնում։ Ինձ ավելի լուրջ խնդիրներ են անհանգստացնում՝ ընտրությունները և դրա հետևանքները»,- այսպես է արտահայտվել քաղաքացին։
Հարցված վարորդների մի մասն ավելի արդյունավետ է համարել հեղուկ գազի փոխարեն մեքենան վարել բենզինով, քանի որ հեղուկ գազը կա՛մ չկա, կա՛մ շատ թանկ է և այդ տեսանկյունից քիչ է զիջում բենզինին։
«Երբ նայում ես հեղուկ գազի գները՝ 270, 250 դրամ, ավելի լավ է բենզինով քշել, քան հեղուկով»,- կարծիք է հայտնել մեկ այլ քաղաքացի։
Հեղուկ գազի վերջին օրերի թանկացումից ու դեֆիցիտից հիմնականում դժգոհել են տաքսի վարող քաղաքացիները, քանի որ երբեմն դա նրանց ապրուստի հիմնական կամ միակ աղբյուրն է։
«Վերջին անգամ երեկ եմ լցրել Էջմիածնից՝ 270 դրամով։ Էնքան որ անուն ենք հանում, թե գործի ենք, իրականում՝ կալոնկի տերերի համար ենք աշխատում»,- վիճակն այսպես է նկարագրել մեկ այլ քաղաքացի, որը տաքսի է վարում։
Հեղուկ գազի գնի և առկայության մասին հետաքրքրվել ենք նաև Կենտրոնում գործող Gulf լցակայանից։ Հարցման պահին հեղուկ գազ չունեին․ առավոտյան ժամը 7։00-ին այն վերջացել էր։
«Ներկա պահին չունենք հեղուկ գազ, գիշերն ենք ունեցել, 229 դրամով կանխիկ և անկանխիկ վաճառել ենք անսահմանափակ ծավալով։ Մոտավորապես 2-3 օր է, ինչ այս վիճակն է, պատճառներից տեղյակ չեմ, բայց ասել են, որ վաղը կամ մյուս օրն արդեն կլինի»,- այս տեղեկությունը մեզ փոխանցեց լցակայանի աշխատակիցը։
Հեղուկ գազի, ինչպես նաև մյուս վառելիքների գնաճից կամ դեֆիցիտից չդժգոհեց միայն մեկ քաղաքացի, որը, որպես փոխադրամիջոց, նախընտրել էր հեծանիվը։ Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+