«Սրբազան պայքարի» գործով անցնող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։
Դեկտեմբերի 1-ին Սարգսյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով: Պատգամավորը կալանավորվել էր հուլիսի 9-ին, օգոստոսի 21-ին կալանքը երկարաձգվել էր 3 ամսով: Նոյեմբերին դատարանը մերժել էր Սարգսյանի կալանքը վերացնելու միջնորդությունը:
Ազգային ժողովը հուլիսին կողմ էր քվեարկել Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը: Պատգամավորը մեղադրվում է «Սրբազան պայքար»-ի գործով՝ հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար։



































