Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է, Armenia Today-ին հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ Օհանջանյանի՝ ևս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Դատարանը նրանց նկատմամբ կալանքն ընտրել է որպես խափանման միջոց։
Armenia Today-ի տեղեկությամբ՝ ձերբակալվածը բուհի Սպորտային տուրիզմի ու փրկարարական գործի ամբիոնն է ղեկավարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







