Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:32

Վարդան Ղուկասյանը դատի է տվել Ռուբեն Ռուբինյանին և Ֆինանսների նախարարությանը

Վարդան Ղուկասյանը դատի է տվել Ռուբեն Ռուբինյանին և Ֆինանսների նախարարությանը

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ ֆինանսների նախարարության դեմ, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Ղուկասյանը պահանջել է հրապարակայնորեն հերքել իրեն առնչվող տեղեկությունները՝ դրանք համարելով զրպարտություն։ Նա նաև պահանջել է հոգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես փոխհատուցում։ Զրպարտության ոչ նյութական վնասի փոխհատուցման համար նա պահանջել է 500 հազար դրամ, մյուս 500 հազարը՝ արդար դատաքննության իրավունքի, անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ փաստը հաստատելու և պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հիմքով։

Հոկտեմբերի 20-ին Ռուբինյանը 2 գրառում էր արել՝ որտեղ Ղուկասյանին «կոռուպցիոն սրիկա» և «կաշառակեր» էր անվանել։ Ավելի ուշ ԱԺ-ում նա վերահաստատել էր իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ «կաշառակեր սրիկաները պետք է նստեն»։

Ռուբինյանի գրառումներից առաջ՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։

Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+