Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:33

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի վերաբերյալ նիստը հետաձգվեց

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի վերաբերյալ նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նիստը հետաձգվեց, հայտնեց գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա մանրամասնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին։ 

Նրա խոսքով՝ նիստն սկսվել էր ուշացումով, թեև քննչական խումբը կազմված էր 52 քննիչից, բայց նրանք չէին հասցրել ժամանակին ներկայանալ։ Ապա մեղադրող կողմը երկու ժամից ավելի անցկացրել էր նախնական կալանքը երկարաձգելու միջնորդությունը կարդալու համար։

«Միջնորդությունը ոչ մի կապ չուներ Կարապետյանի հետ։ Կարող էին կարդալ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որը շատ ավելի օգտակար կլիներ, բայց դրա փոխարեն ընթերցում էին երկար, անհետաքրքիր փաստաթուղթ, որը Կարապետյանի հետ ընդհանրապես կապ չուներ։ 125 րոպե ընթերցում էին պարզապես միջնորդություն»,- պատմեց փաստաբանը։ 

Վարդևանյանը տեղեկացրեց, որ միջնորդության վերաբերյալ պաշտպանության կողմի հարցերին քննիչների պատասխանները «ոչ մի կապ չունեին հարցադրումների բովանդակության հետ»։

«Քննիչների խումբն այս 60 օրվա ընթացքում, պարզվեց, որոշ գործողություններ չէր հասցրել անել։ Իսկ թե ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, բացարձակ պատկերացում չունենք, որովհետև դրանք ևս Կարապետյանին չեն վերաբերում»,- ասաց նա։ 

Փաստաբանը հայտարարեց, որ պաշտպանությունը վաղը կներկայացնի իր փաստարկները։

«Ինչևէ, բոլոր հարցադրումները հնչեցրեցինք, վաղը կսկսվի այն փուլը, երբ պաշտպանության կողմն է ներկայացնելու իր դիրքորոշումը»,- ասաց Վարդևանյանը։

Նա տեղեկացրեց, որ դատական նիստին մասնակցել է նաև ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, որն, ըստ Վարդևանյանի, բավականին հետաքրքիր հարցադրումներ  է արել, սակայն քննիչի պատասխանները հարցերի հետ կապ չեն ունեցել։

Ամստերդամը հարցրել է, թե ինչի՞ հիման վրա է կոչերի  հետ կապված մեղադրանքը կառուցվել։ Բացի այդ, հարցադրում է արել նաև Կարապետյանի՝ Հայաստանում գտնվելու պատճառի՝ հոր քառասունքին մասնակցելու հանգամանքի վերաբերյալ։ Վարդևանյանի խոսքով՝ մեղադրող կողմը պատասխանել է միայն, որ «իրականացվում է բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն»։

Ի դեպ, ինչպես գրում է «Փաստը», Հակակոռոպցիոն դատարանի դիմաց հավաքված գործարարի կողմնակիցների թիվն այնքան մեծ էր, որ Թբիլիսյան մայրուղով ընթացող մեքենաների շարասյունը, որը Կարապետյանին տեղափոխում էր Ազգային անվտանգության ծառայություն, որոշել էր չանցնել ցուցարարների կողքով։ Տրանսպորտային միջոցները փոխեցլ էին իրենց երթուղին՝ շրջվելով դեպի Սևանի մայրուղի՝ հակառակ ուղղությամբ։

Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ից սկսած, քննում էր Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Գործարարի կողմնակիցները լսումների ժամանակ հավաքվել էին դատարանի շենքի դիմաց։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+