Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:26

Վրաստանում ձերբակալվել է տասնյակ կանանց խաբած «Tinder խաբեբան»

Վրաստանում ձերբակալվել է տասնյակ կանանց խաբած «Tinder խաբեբան»
ShimonHayut_TinderSwindler_AGCStudios

Իսրայելի քաղաքացի Սիմոն Լևաևը (իսկական անունը՝ Շիմոն Չայու), որն առավել հայտնի է որպես «Tinder խաբեբա», ձերբակալվել է Վրաստանի Բաթումիի օդանավակայանում, հայտնել է The Jerusalem Post-ը:

Նրա փաստաբանի խոսքով՝ ձերբակալությունից հետո առավոտյան նրանց հաջողվել է խոսել Լևաևի հետ, սակայն ձերբակալման պատճառները դեռևս պարզ չեն: Նա «ազատորեն ճանապարհորդել է» ամբողջ աշխարհով մեկ, հավելել է փաստաբանը:

Կալանավորման փաստը վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին հաստատել է երկրի Ներքին գործերի նախարարությունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ Լևաևը միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կողմից:

Նա լայն ճանաչում էր ձեռք բերել 2022 թվականին Netflix-ում «Tinder խաբեբա» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո: Այն պատմում էր, թե ինչպես է նա Tinder ծանոթությունների հավելվածի միջոցով հանդիպել կանանց, ներկայացել որպես հարուստ գործարար և նրանցից մեծ գումարներ շորթել՝ այդ գումարը ծախսելով ուրիշներին սիրահետելու վրա: Նա ներկայացել է որպես իսրայելցի միլիարդատեր և ադամանդի մագնատ Լև Լևաևի որդին և իր էջը զարդարել մասնավոր ինքնաթիռների և զբոսանավերի լուսանկարներով: Ֆիլմի ստեղծողները նրա գործողություններից պատճառված վնասը գնահատել էին մոտ 10 միլիոն դոլար:

2019 թվականին Լևաևը ձերբակալվել էր Հունաստանում՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար, որից հետո արտահանձնվել էր Իսրայելին և դատապարտվել 15 ամսվա ազատազրկման խարդախության համար: Հինգ ամիս անց նա վաղաժամկետ ազատ էր արձակվել համավարակի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում։

2024 թվականին Թել Ավիվի դատարանը նրան պարտավորեցրել էր ավելի քան 100 հազար եվրո փոխհատուցում վճարել իսրայելցի Քեյթ Քոնլինին, որը պնդում էր, որ Լևաևը իրեն բարոյական և ֆիզիկական վնաս է պատճառել, ինչպես նաև ստիպել էր նրան վարկեր վերցնել, որոնք նա չի մարել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+