«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության դեմ բողոքը կքննարկվի գրավոր և որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին, հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ իրեն հայտնի չէ, թե ինչո՞ւ է բողոքը քննարկվում գրավոր։
Վարդևանյանը Կարապետյանի՝ մոտ 80 օր տևած կալանքն անվանել է «ակնհայտ ապօրինի և սնանկ», որի քաղաքական դրդապատճառը նա տեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 17-ի գրառման մեջ, որ «նա իր ձևով կմիջամտի» իրավիճակին։ Փաստաբանը հիշեցրել է, որ գործարարը ձերբակալվել է այս հայտարարությունից մի քանի ժամ անց։
«Հենց դրանում է Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելիությունը, հենց դրանում է վրեժխնդրությունը և կալանքը որպես պատիժ իրացումը իրավապահների կողմից, չնայած ակնհայտ և տարբեր տեղական, միջազգային պարտավորություններին, որոնք դա՝ ուղիղ արգելում են»,- հավելել է Վարդևանյանը։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







