Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը օգոստոսի 18-ի նիստում բավարարեց հարազատների հետ սրբազանի տեսակցության սահմանափակումները հանելու միջնորդությունը։
Դատարանը թույլատրեց Աջապահյանի տեսակցության սահմանափակումները կիրառել միայն ԶԼՄ ներկայացուցիչների դեպքում: Մելիքսեթյանը նշեց, որ այդ հարցով գրություն կուղարկի քրեակատարողական հիմնարկ։
Դատավորը հայտարարեց, որ դատական նիստն ընդմիջումից հետո կշարունակվի դռնփակ ռեժիմով։
Հունիսի 27-ի խուզարկություններից հետո իրավապահները երկու ամսով կալանավորել էին Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Նա չի ընդունում մեղադրանքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







