Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:14

Հանրակրթական հաստատություններում պետք է դիտարկել թմրամիջոցների թեստավորման ներդրման հարցը․ Սարգսյան

Հանրակրթական հաստատություններում պետք է դիտարկել թմրամիջոցների թեստավորման ներդրման հարցը․ Սարգսյան

Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն է պատրաստել, հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ռազմավարությունն անդրադառնում է այս ոլորտում իրավապահների գործողությունների արդյունավետության բարձրացմանը։

Նախարարը հայտարարել է, որ ռազմավարությամբ առաջարկվում է քննարկել և իրականացնել հանրակրթական հաստատություններում թմրամիջոցների թեստավորման հայեցակարգ։ Ըստ նրա՝ դա թույլ կտա անչափահասների և երիտասարդների շրջանում շատ ավելի ճիշտ քաղաքականությամբ բարձր բացահայտողականություն ունենալ։

Սարգսյանը նշել է, որ ռազմավարությունը կքննարկվի առաջիկայում՝  կառավարության նիստում։ Նա նշել է, որ թեև 2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 2023 թվականի համեմատ նվազել են 33,2 տոկոսով, սակայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերն աճել են 111,4 տոկոսով։

Նախարարի խոսքով՝ սահմանին իրավապահների առավել ինտենսիվ աշխատանքն ավելի լավ արդյունքներ է տալիս, իսկ մեծ քանակությամբ թմրամիջոցների առգրավումը թույլ է տալիս կրճատել թմրամիջոցների իրացման դեպքերը։

«Մեթոդաբանական այս փոփոխությունները պիտի իրենց փոփոխությունը բերեն ընդհանուր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, որովհետև, երբ մեծ խմբաքանակ ենք առգրավում, սա թույլ է տալիս ավելի քիչ ջանք գործադրել հետագայում արդեն իրացման դեպքերի հետևից գնալով և դրանք բացահայտելով»,- նշել է նա։

Սարգսյանը հայտարարել է նաև «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարելու նպատակով օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին։ Նրա խոսքով՝ փոփոխությունների արդյունքում քրեական պատասխանատվության առարկա է դառնալու հենց «քրեական ենթամշակույթ» կրողի կարգավիճակի առկայությունը։

Ներկայումս քրեական պատասխանատվություն է նախատեսված այս կարգավիճակն ստանալու, տրամադրելու և պահպանելու համար։ Նախարարի խոսքով՝ 2020-24 թվականներին «քրեական ենթամշակույթի» հոդվածով հարուցվել է 89 քրեական վարույթ, որոնցից մի քանիսն արդեն ուղարկվել են դատարան, իսկ մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+